Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Նարա Շլեպչյանի որդին

65 տարեկանում կյանքից հեռացել է հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանի որդին՝ Արիկ Ավետիսյանը, ինչի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը:

«Ցավով տեղեկացնում եմ, որ այսօր, 65 տարեկանում կյանքից հեռացավ Արիկ Ավետիսյանը։ Մի ամբողջ կյանք ես ճանաչել եմ Արիկին ու մի ամբողջ կյանք զարմացել ու սովորել նրանից մարդկային փոխհարաբերություններ, համեստություն ու խոնարհություն, մարդկանց օգնելու ու ծառայելու պատրաստակամություն։ Նուրբ ճաշակի և չափազանց նուրբ հումորի տեր մարդ էր մեր Արիկը։ Հազար ափսոս, որ անժամանակ մեզ լքեց սիրելի ընկերը, որդին, ամուսինը, հայրը…

Ցավակցում եմ սիրելի Նառա Շլեպչյանին՝ անժամանակ ու ցավալի կորստի համար։ Ցավակցում եմ կնոջը, երեխաներին, հարազատներին, ընկերներին…»,- գրել է Ամիրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031