Բաժիններ՝

«Ոչ մի հավաքական, ոչ մի արդյունք չի գրանցել,բայց նախագահը վերընտրվում է». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ու հերթական անգամ մի ընտրության մասին: Այսպիսով երեկ ՀՖՖ-ն ընտրեց ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ: 3 ձայն ստացավ Օզբիլիսը, 20 ձայն Մելիքբեկյանը: Շիրակն ու Նոան էլ չմասնակցեցին ընտրությանը:

(Իսկ ինչու՞):

Հիմա նայեք ինչ տեղի ունեցավ: Հայաստանի փաստացի 2 ֆինանսապես ապահով ակումբների թեկնածուն պարտվեց: Ինչ որ մի ուրիշ ընտրություն չի հիշեցնու՞մ:

Փողը ամենակարևոր խաղաքարտը չէ ընտրություններում հաղթելու համար: Մեծամասնությանը ընդհանուր գաղափարի շուրջ կարողանալ հավաքելն է կարևոր, սեփական «դիրքից» իջնել ու չզլանալ նրանց հետ հանդիպել, բացատրել, հանրությանը ընթացքում փաստերով ապացուցել ՖԵՅՔ ՀԿ-ների գոյության մասին, աշխատել թեկնածուի օգտին, տալ այդ ամեն ինչին հասկանալի փաթեթավորում և այլն: Եթե դու այդ ամենը չես անում, կամ բավարար ջանքեր չես ներդրել դրա մեջ, ապա ստացվում է այն ինչ եղավ:

Հ.Գ. Ոչ մի հավաքական, ոչ մի արդյունք չի գրանցել: Բայց նախագահը վերընտրվում է: Էս երկրում վաղուց այդպես է: Հաղթողներին կարող են ատել, իսկ պարտվողներին դնել գլխներին պտտել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս