Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում նոր հատուկ գործողության մեկնարկի մասին
Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում նոր հատուկ գործողության մեկնարկի մասին՝ իր 12 զինվորների զոհվելուց հետո։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը, թուրքական օդուժը շաբաթ օրը ավիահարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում և ոչնչացրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 29 օբյեկտ։
Գործողություններն իրականացվել են Հյուսիսային Իրաքում և Սիրիայում տեղական ժամանակով ժամը 22:00-ին (19։00 GMT), թիրախները եղել են բազաները, ապաստարաններն ու նավթային օբյեկտներ, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են PKK-ի զինյալների կողմից, հայտնել է նախարարությունը:
Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր Իրաքի հյուսիսում քրդերի հետ բախումների ժամանակ իր 12 զինվորների զոհվելու մասին։