Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում. Քեմերոն

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը, հայտնել է telegraph.co.uk-ը։

«Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի տարածաշրջանում և աշխարհում, դրանում կասկած չկա»,- ասել է բրիտանացի դիվանագետը։

Նա նշել է, որ այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են հութիները և «Հեզբոլլահ»-ը, Իրաքում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները, որոնք հարձակվել են բրիտանական և ամերիկյան բազաների վրա, ինչպես նաև պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը, աջակցվում են Իրանի կողմից: Այդ կապակցությամբ Լոնդոնը դաշնակիցներին կոչ է արել միջոցներ մշակել «Իրանին զսպելու համար»:

Քեմերոնի խոսքով՝ աշխարհում վտանգի ու անապահովության աստիճանը նախորդ տարիների համեմատ չափազանց բարձր մակարդակի վրա է։

Տեսանյութեր

Լրահոս