Բաժիններ՝

Պուտինը շնորհավորել է Ալիևի տարեդարձն ու գովել նրան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմագույն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ տարեդարձի կապակցությամբ:

Պուտինն ընդգծել է «իլհամ Ալիևի անձնական ներդրումը Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»:

«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ ծննդյան օրվա կապակցությամբ: Դուք իրավացիորեն բարձր հարգանք եք վայելում ձեր հայրենակիցների շրջանում և արտերկրում: Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում, կարևոր դերակատարում ունենալով տարածաշրջանում: Դժվար է թերագնահատել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասված է հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031