Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Բայց վերջում ցանկանում եմ մի հարց ևս տալ . որ գրել եք «Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի», դա հասկանալի է: Իսկ ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ ՀՀ կառավարւթյունը: Թե՞, ձերը միայն հանձնելն է, և այդ հարցն էլ եք գցելու Սերժ Սարգսյանի կամ նախկինների հույսին՝ որպես փորձառու հայրենատերներ»:
Իրանի Իսլամական Հանրապետության պետական լրատվական գործակալությունում The Islamic Republic News Agency (IRNA) պարսկերենով լույս է տեսել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանի հոդվածը՝ «Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում» (https://irna.ir/xjPth3) թեմայով։ Ներկայացնում ենք հոդվածի՝ հեղինակի տրամադրած հայերեն տարբերակն ամբողջությամբ։
Լեհաստանի գյուղատնտեսության նոր նախարար Չեսլավ Սեկյերսկին սկզբունքորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայի հետ մաքսազերծված առևտրի երկարաձգմանը։ Այդ մասին նախարարը գրել է Առևտրի հարցերով եվրահանձնակատարին ուղղված նամակում։
Ջրի մեկ լիտրանոց շիշը պարունակում է մոտ 240,000 կտոր պլաստիկ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի համալսարանի հետազոտությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։
Հունվարի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MIT) հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանը։
Այսօր նաև սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված/կալանավորված անձանց գործով դատական նիստն էր, որով 11 անձ է անցնում` ճնշող մեծամասնությունը 18-19 տարեկան երիտասարդներ են:
Ծանոթությունների համար նախատեսված Tinder հավելվածում գրանցված հարյուրավոր ռուս աղջիկներ և կանայք նամակագրությամբ կապ են հաստատել տարբեր տարիքի ՀՀ քաղաքացի տղամարդկանց հետ և խաբեությամբ գումար հափշտակել նրանցից։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ԿԲ-ն առաջարկ է անելու, որպեսզի պետական վճարումների դեպքում զրո միջնորդավճար լինի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում կալանավորված իր քաղաքացուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Եթե բանակի քաղաքական պատասխանատուի պաշտոնավարության հարցը կապվի բանակում կատարվող հանցագործությունների հետ, ապա այդպես պաշտպանության նախարարը պետք է փոխվի ամեն շաբաթ կամ ամիսը երկու անգամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ի պատասխան հարցին` արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատվություն կկրի բանակում մահվան դեպքերի համար։
Տարին հոբելյանական է. հունվարի 9-ին լրացել է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը:
Ենթադրում եմ, որ հավանաբար հասկացան, որ նույնիսկ Ադրբեջանի այս վերջին ժեստը՝ երկկողմ ձևաչափում գերիների մի մասի փոխանակության հետ կապված, ընդամենը ժեստ էր՝ ՀՀ իշխանություններին բերելու իր դաշտ և համոզելու, որ երկկողմ ձևաչափում կարելի է ավելի արդյունավետ բանակցել»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ հիշեցնելով նաև ԱՄՆ-ի վերջին չկայացած հանդիպումից հետո Ադրբեջանի գործադրած ջանքերը՝ Վրաստանին բանակցություններում ներգրավելու հարցում:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահե Գևորգյանն ազատվել է պաշտոնից:
«Էլդեսքո» ընկերությունը Հայաստանում եզակի սարքավորումներով հիմնել է մետաղամշակման արտադրութուն, որտեղ պատրաստում են ցանկացած բարդության կոնստրուկցիաներ և տարբեր մետաղե ապրանքներ:
2024 թվականին կենսաթոշակները մենք չենք բարձրացնելու, 2025 թ-ին է նախատեսված կենսաթոշակի հաջորդ բարձրացումը։
Չարաբաստիկ 2023-ը կմնա մեր պատմության մեջ որպես հայրենազրկման ու կորստի տարի։ Դավադիր պայմանավորվածությունների ու հանցավոր անգործության արդյունքում հայաթափվեց Արցախը, ունեցանք Հայաստանի ինքնիշխան տարածքի նոր կորուստ, հարյուրավոր նվիրական զոհեր, խեղված մարդկային ճակատագրեր։ Իրադարձությունների նման ընթացքը կանխելու ջանքը ցավոք բավարար չեղավ։
Ամերիկյան Bloomberg գործակալության տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները գաղտնի հանդիպում են անցկացրել Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը մշակվում է դիվանագիտական խողովակների կողմից, սակայն ժամկետն ու վայրը դեռևս հայտնի չեն։ Այս մասին Թուրքիայի նախագահականից հայտնել են ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ի պատասխան վերջինիս հարցմանը։
Ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, անդրադարձել է Հայաստանում տեղակայված ռուս սահմանապահներին։ Ըստ ТАСС-ի՝ «Բեռլինը շահագրգռված է Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ։ Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական մի շարք քայլերի համար»։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռ չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100.000 դրամ միանվագ աջակցությունից։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կատարվում է քննություն:
«Consumer Electronics Show»-ը (CES) Լաս Վեգասում հունվարի 9-ից 12-ը աշխարհի ավելի քան 3500 ընկերությունների հետ ցուցահանդես կացկացնի, որտեղ ցուցադրվելու են արհեստական ինտելեկտի, առողջապահության, տրանսպորտի և շատ այլ ոլորտների վերջին զարգացումները:
«Թուրքական ավիաուղիներ» ընկերության (THY) մամուլի ծառայությունը հրապարակել է 2023-ի դեկտեմբերին տեղի ունեցած թռիչքների վիճակագրական տվյալները:
Պատրաստեք խմորը: 2 բաժակ ալյուրը լցրեք խորը պնակի մեջ, ձուն ջարդեք վրան, ավելացրեք աղն ու ջուրը: Խմոր հունցեք՝ ընթացքում ավելացնելով 1-2 գդալ բուսական յուղը՝ խմորին առաձգականություն տալու համար:
Ծերերից մեկն ասաց. «Տեսա երիտասարդներից ոմանց, որ ծերերին դեպի կյանք էին առաջնորդում: Քանզի մի ծեր հարբեցող կար, որ օրական մի խսիր էր գործում և վաճառում ու այդ գնով գինի էր ըմպում: Հետո եկավ մի երիտասարդ եղբայր և բնակվեց նրա մոտ, որը նույնպես օրական մի խսիր էր գործում, իսկ ծերը երկուսն էլ տանում էր գյուղ, վաճառում, գինի էր գնում, ըմպում ու հարբած վերադառնում, իսկ եղբորը երեկոյան չորացած հաց էր տալիս:
Գաստրոպարեզը կլինիկական համախտանիշ է, որը բնութագրվում է ստամոքսով սննդի անցման խախտմամբ՝ օրգանի մկանային պատի կծկվող ակտիվության նվազման պատճառով։ Հիվանդությունը բնութագրվում է ուտելուց հետո անհարմարության, արագ հագեցվածության զգացումով, սրտխառնոցով, կրկնվող փսխումներով։ Գաստրոպարեզի ախտորոշումը կատարվում է կլինիկական դրսևորումների և հատուկ հետազոտությունների տվյալների հիման վրա (ռենտգեն, էլեկտրոգաստրոգրաֆիա, սինտիգրաֆիա, շնչառական թեստ):