Ժամանակը շատ կարճ է և «խաղաղություն» կոչվող միակ ֆեյք քաղաքական հաղթաթուղթը իշխանությունը պետք է քամի մաքսիմալ և շատ արագ, այն էլ բացառապես ներքին քաղաքական դաշտում ի օգուտ սեփական իշխանության պահպանման, քանի այդ ֆեյքը չի պայթել: Արտահերթ ընտրություններում որպես քաղաքական առաջարկ «խաղաղության» թեզը միակ ուտեստն է, որն առկա է լինելու իրենց մենյույում:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առաջացած խնդիրը, արդյո՞ք քաղաքապետարանի մշակած ծրագրի խնդիր է, թե՞ օպերատորի աշխատանքի՝ Կոստանյանը դժվարացավ պատասխանել: Միայն հայտնեց, որ կայանատեղիների վճարման կարգի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարելի է գտնել կայանման տարբեր գոտիներում տեղադրված ցուցանակների վրա:
Ֆինլանդիան կերկարաձգի Ռուսաստանի հետ սահմանի փակումը ևս 4 շաբաթով՝ մինչև փետրվարի 11-ը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանն ու կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին այսօր կայացած մամուլի առցանց ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում առկա իրավիճակին և հայ-ադրբեջանական բանակցությունների հեռանկարին։
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին: Ինչպե՞ս կանխարգելել:
Հայաստանն ու Հնդկաստանն առևտրային հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին Քերոբյանն հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում:
Հրեա ուսանողները դատի են տվել Հարվարդի համալսարանին: Ուսանողները համալսարանի ղեկավարությանը մեղադրում են նրանում, որ վերջիններս թույլ են տվել համալսարանը վերածվի հակասեմիտիզմի բաստիոնի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը Ռիգայի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի հանձնումը պետական սեփականության անվանել է կամայականություն և կողոպուտ: Դեսպանությունն այս մասին հայտարարել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:
Համաշխարհային քաղաքացիության և բնակության Henley & Partners խորհրդատվական ընկերության անձնագրային ինդեքսի վարկանիշում, որը բացահայտում է «ամենաուժեղ» և «ամենաթույլ» անձնագրերը, Վրաստանը 50-րդ տեղում է:
Կատարվում է քննություն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք տարի է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին՝ երեք կարևոր սկզբունքների հիման վրա, որոնք հայկական կողմի համար կարմիր գիծ են.
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ըստ էության, չեն հերքել, որ Բաքուն հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունների անդրանիկ տուրի զույգերը հայտնի են:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Էստոնիա կատարած այցի ժամանակ դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների դադարին՝ ասելով, որ նման դադարը միայն օգուտ կբերի Մոսկվային։
Ձմեռային զորակոչի մեկնարկից 3 օր առաջ մահացած նախազորակոչիկ էրիկ Հարությունյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Հայաստանում այս կամ այն ոլորտում գործիչներին տրվող պատվավոր կոչումները պետք է վերացվեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հանրապետության արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արտակ Ոսկանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: Արտակ Արթուրի Ոսկանյանի կենսագրությունը Ծնվել է 1988 թվականի հուլիսի 23-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի, Գետավան գյուղում: […]
Երևանից, Մոսկվայից, Բաքվից և Թեհրանից մեկնած ինքնաթիռները թանձր մառախուղի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել ՉԺՀ-ում, Թաիլանդում և Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նրա փոխարեն Չինաստանում ՀՀ դեսպան է նշանակվել ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Վահե Գևորգյանը։
«Գրականություն, իմաստասիրություն, արվեստագիտություն, մարդաբանություն կրող և փոխանցող Թումանյան։ Մանկության և պատանեկության տարիներին նա ինձ համար բարու ուղենիշ ու խորհրդանիշ էր։ Երիտասարդության տարիներին «կտրվեցի» նրանից։ Մտերմացել էի արևմտյան գրողներին ու ստեղծագործություններին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ընկերների հետ հազվադեպ հանդիպումների ժամանակ՝ իրեն հարցնում են՝ դո՞ւ ես, թե՞ դու չես: Այս մասին, ըստ tert.am-ի՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Դատախազների պակաս կա, ուստի առաջարկվում է պահանջվող մասնագիտական առնվազն 3 տարվա ստաժը նվազեցնել ու դարձնել առնվազն 2 տարի։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում օրենքի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի խոսքով՝ 2 տարին բավական է անհրաժեշտ գործնական, մասնագիտական հմտությունների ձեռքբերման և անձնային որակների ձևավորման համար։
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը մառախուղի և վատ եղանակի պատճառով չի կարողացել մի քանի ինքնաթիռ ընդունել: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «Սորս» հիմնադրամը նշեց հիմնադրման 10-ամյակը։ 10 տարի հիմադրամն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ վերականգնվելու, ինտեգրվելու և հասարակության լիարժեք անդամ դառնալու բարդ գործում։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: Հերթական հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Դավոսում։
Մեր նպատակն է Հոգևոր Հայաստանի կառուցման գործընթացը Հայի համար դարձնել անվտանգ ապագայի, մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության կերտման ռազմավարություն։
ՀՀ կառավարությունը 3,5 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրեց «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ–ի կողմից Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։
Շատերը վրդովված են՝ տեղեկանալով, որ որպես գերակա շահ են ճանաչվել և քանդվելու են Պետական համալսարանի դիմացի այգում գտնվող թենիսի խաղահրապարակները։
Այստեղ կա բանավեճ, ավելի ճիշտ ոչ թե բանավեճ, այլ փաստարկներ։ Մեր գործընկերների մի մասն ասում է, որ եթե մենք առավել արդյունավետ պայքարելիս լինեինք թմրամիջոցների դեմ, դա պիտի պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտվեր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճի թվով։ Բայց ես չեմ կարող չհամաձայնել նաև նրա հետ, որ, այնուամենայնիվ, այն եզրակացությունն էլ, որ եթե այդքան բացահայտում ենք` նշանակում է՝ շատ է: