
ԱՄՆ-ն Թուրքիայի մասնակցությամբ գաղտնի հանդիպում է անցկացրել Սաուդիան Արաբիայում

Ամերիկյան Bloomberg գործակալության տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները գաղտնի հանդիպում են անցկացրել Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ուկրաինայում ընթացող պատերազի՝ մասնավորապես այն դադարեցնելու շուրջ:
Ըստ գործակալության՝ հանդիպման վերջում մասնակիցները որևէ ընդհանուր հայտարարի գալ չեն կարողացել:
Որպես հանդիպման անցկացման օր նշվում է 2023-ի դեկտեմբերի 16-ը:
Դրան մասնակցել են ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի ազգային անվտանգության գծով խորհրդականները, ինչպես նաև տարբեր ներկայացուցիչներ՝ Հնդկաստանից, Սաուդիան Արաբիայից և Թուրքիայից:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել Ռուսաստանը, իսկ Չինաստանը, Բրազիլիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մերժել են ստացված հրավերը: