Էրդողան-Պուտին հանդիպման վայրը ու ժամկետը առաջիկայում կհստակեցվի

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը մշակվում է դիվանագիտական խողովակների կողմից, սակայն ժամկետն ու վայրը դեռևս հայտնի չեն։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Թուրքիայի նախագահականից հայտնել են ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ի պատասխան վերջինիս հարցմանը։

Վլադիմիր Պուտինն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ծրագրում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2024 թվականի սկզբին։

Թուրքիայի նախագահականից էլ նշել են, որ հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանքներն իրականացվում են դիվանագիտական խողովակներով։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպման օրն ու վայրը կհամաձայնեցվեն առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031