Ալիևն ու Մատվիենկոն քննարկել են ԼՂ-ի հարցը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Հանդիպման ժամանակ Ալիևը շնորհավորել է Մատվիենկոյին՝ կապված ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու հետ:

Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հետ Աստրախանում ունեցած հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, աճում է նրանց միջև ապրանքաշրջանառության ծավալը:

Մատվիենկոն իր հերթին Ալիևին է փոխանցել Պուտինի ողջույնները: Հանդիպման ժամանակ Ալիևն ու Մատվիենկոն քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս