
Բորսայում դոլար չի վաճառվել

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.5 դրամը։ Կանխիկ արտարժույթի կետերում ամերիկյան դոլարը գնվում է 406 դրամով, վաճառվում՝ 409 դրամով: