Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններ վարելը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը երեկ երեկոյան ընդունել է Սիրիայի ու Իրաքի տարածքներում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելը թույլատրող օրինագիծը:

Օրինագիծը խորհրդարանի դիտարկմանն էր ներկայացրել Թուրքիայի կառավարությունը: Քվեարկությանը մասնակցել է 396 պատգամավոր, օրինագծին կողմ է արտահայտվել 298 պատգամավոր, դեմ՝ 98-ը: Ընդունված ամանդատը գործելու է մեկ տարով:

Իրաքի տարածքում անդրսահմանային գործողություններ իրականացնելու մասին առաջին օրինագիծն ընդունվել է 2007 թվականին և դրան հաջորդած 6 տարիների ընթացքում այն շարունակ երկարաձգվել է մեկ տարով: Իսկ Սիրիայի պարագայում նմանատիպ առաջին օրինագիծն ընդունվել է 2012 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս