Բաժիններ՝

Հոնգկոնգում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է. Չինաստանի ԱԳՆ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարար Վան Ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հոնգկոնգում տիրող իրավիճակը Չինաստանի ներքին գործն է: Նա ԱՄՆ-ին զգուշացրել է միջամտության փորձեր ձեռնարկելուց.

«Բոլոր երկրները պետք է հարգեն Չինաստանի ինքնիշխանությունը, դա միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունք է: Որևէ մեկն իր մոտ չի կարող թույլատրել ապօրինի գործողություններ, հասարակական կարգի խախտումներ: Դա վերաբերվում է նաև ԱՄՆ-ում ու Հոնգկոնգում տիրող իրավիճակներին»:

Ընդգծվում է, որ Վան Ին իր այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպելուց առաջ: Սրանից առաջ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Հոնգկոնգի զարգացումներին և կողմ է Հոնգկոնգում առավելագույն ինքնավարությամբ բաց համայնք տեսնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս