67 միլիոն դրամ՝ զինվորականների համար ծառայողական շենքերի կառուցման համար

ՀՀ կառավարությունը  այսօր վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Պաշտպանության նախարարության շինարարական ծրագրերի փոփոխության և խնայողության հաշվին հատկացրել մոտ 67 մլն դրամ, որով ավարտին կհասցվի Ագարակում և Մեհրաբում կառուցվող ծառայողական բնակելի շենքերի, ինչպես նաև Արարատում վերակառուցվող հանրակացարանի շինարարությունը:

Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է զինծառայողների չօգտագործած արձակուրդի օրերի դիմաց վճարվող փոխհատուցման չափի հաշվարկման կարգը, ինչպես նաև միանվագ դրամական օգնության տրամադրման անհրաժեշտ պայմանները:

Գործադիրը սահմանել է պարտադիր զինծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների և ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031