Մարդու հնարավորությունները
Մարդու ուժերն ու հնարավորությունները սահմաններ չեն ճանաչում, և միայն մարդն ինքը կարող է որոշել՝ ինչի՞ կարող է հասնել և ի՞նչ չի կարող ձեռք բերել:
Մարդու հնարավորությունների հարցը շատ կարևոր է ոչ միայն՝ ֆիզիկական և մտավոր աշխատանքի տեսանկյունից, այլև՝ երջանկության, կյանքը վայելելու, աշխարհի և բնության, ինչպես նաև՝ բարձրագույն ԵՍ-ի հետ միաձուլվելու համատեքստում:
Հարգելիներս, զարգացեք ֆիզիկապես և հոգեպես և վստահ եղեք ձեր ուժերի մեջ:
Եվ այսպես՝
1. Մարդը կարող է անել ամեն ինչ, եթե նրան չխանգարեն վախը, ծուլությունը և ցածր ինքնագնահատականը:
2. Եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել՝ գործի՛ր: Չէ՞ որ դա, բացի քեզնից, ոչ ոքի պետք չէ:
3. Յուրաքանչյուր ոք, ով վստահ է իր հաղթանակի մեջ, վաղ թե ուշ կհաղթի:
4. Վատ ժամանակները հաճախ հիանալի հնարավորություններ են ընձեռում:
5. Թող անհնարինը հնարավոր դառնա: Թող մոտ լինի այն, ինչ այնքա՜ն հեռու է: Եվ թող ամենաբարդ հարցն անգամ հեշտությամբ ու գեղեցիկ կերպով լուծվի:
6. Ամենամեծ հաղթանակը սեփական նեգատիվ մտածողության դեմ տարած հաղթանակն է:
7. Ուժեղ է ոչ թե այն մարդը, ում համար ամեն ինչ շատ լավ է ընթանում, այլ նա, ում մոտ ամեն բան լավ է՝ ի հեճուկս ամեն ինչի:
8. Վստահությունը մագնիսի նման է. այն դեպի քեզ կձգի մարդկանց:
Թարգմանությունը՝ Գ. ՍԱՎԶՅԱՆԻ