Բաժիններ՝

Պուտինը ստորագրել է ԵՄ երկրների դեմ պատասխան պատժամիջոցները 1 տարով երկարաձգելու հրամանը

Ռուսաստանը 1 տարով երկարաձգում է ԵՄ-ի երկրների դեմ պատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան Եվրամիության գործողությունների, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության նիստում: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:

«Կառավարության նախագահը նամակով դիմել էր ինձ՝ առաջարկելով երկարեցնել միջոցառումները, որ մենք ընդունել ենք ի պատասխան որոշ երկրների մեր գործընկերների: Այսօր, համաձայն այդ նամակի, ես հրաման եմ ստորագրել երկարեցնել որոշ տնտեսական պատժամիջոցների գործունեությունը ՌԴ անվտանգության ապահովման նպատակով ու խնդրում եմ կառավարությանը օպերատիվ կերպով նախաատրաստել հրամանը»,- ասել է Պուտինը:

«Ինչպես և առաջարկում էր կառավարության նախագահը, մենք մեր պատասխան միջոցառումները երկարեցնում ենք 1 տարով՝ սկսած այսօրվանից: Կարծում եմ՝ դա լավ ուղենիշ կլինի հայրենական գյուղարտադրողների համար»,-հավելել է ՌԴ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս