The Beatles-ին ավելի շատ սիրելու պատճառները
Հանրահայտ «լիվերպուլյան քառյակն» առաջին անգամ ելույթ է ունեցել 1957 թ. հունվարի 16-ին, «Cavern» ակումբում: Այս օրը նշվում է՝ որպես The Beatles-ի համաշխարհային օր, երբ ամբողջ աշխարհի բիթլամանները կազմակերպում են թեմատիկ խնջույքներ:
AdMe.ru կայքը ներկայացնում է «Բիթըլզների» յուրահատուկ հումորը, ովքեր իրենց տված բազմաթիվ հարցազրույցներում երբեք լրջորեն չեն պատասխանել հարցերին:
1. Թղթակից. Ռինգոն աշխարհի լավագույն թմբկահա՞րն է:
Ջոն. Ռինգոն նույնիսկ Beatles-ի լավագույն թմբկահարը չէ:
2. Թղթակից. Ֆրանսիացինրը դեռ չեն որոշել, սիրո՞ւմ են նրանք Beatles, թե՞ ոչ: Ի՞նչ եք Դուք նրանց մասին կարծում:
Փոլ. Օ՜ «Բի՞թըլզ»: Նրանք զիլ են, մեզ նրանք դուր են գալիս:
3. Թղթակից. Ինչպե՞ս է հաջողությունը փոխել Ձեր կյանքը:
Ջորջ. Այո:
4. Թղթակից. Ինչպե՞ս եք Դուք գտնում Ամերիկան:
Ջոն. Գրենլանդիայի կողմից պետք է թեքվել դեպի ձախ:
5. Թղթակից. Ձեր մազերն իրական ե՞ն, թե՞ Դուք կեղծամ եք կրում:
Ռինգո. Հեյ, ոստիկանություն:
Փոլ. Դուրս հանեք նրան սրահից:
Ջորջ. Մեր մազերն իրական են, իսկ ի՞նչ կասեք Ձեր մազերի մասին, լեդի:
6. Թղթակից. Ձեր գլուխը չե՞ն պտտեցրել հայտնիությունն ու երկրպագուհիների ուշադրությունը:
Ջոն. Երբ ես զգում են, որ սկսում են մեծամտանալ, նայում են Ռինգոյին և հասկանում են, որ մենք սուպերմեններ չենք:
7. Թղթակից. Դուք Ձեր երգերից մեկի ժամանակ մտաբերում եք Բեթհովենին: Ի՞նչ եք կարծում նրա մասին:
Ռինգո. Նա հոյակապ է: Հատկապես նրա բանաստեղծությունները:
8. Թղթակից. Հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ ամենաշատը Դուք կցանկանայիք հանդիպել:
Ռինգո. Իրական Սանտա Կլաուսի:
9. Թղթակից. Ձեզ չէի՞ն անհանգստացնում բարձրահասակ խուլիգանները, ովքեր փորձում էին ամբոխը ճեղքելով՝ հասնել օդանավակայան:
Ռինգո. Դա մենք էինք:
10. Թղթակից. Դետրոյտում սկսվել է Beatles-ն արմատախիլ անելու քարոզարշավ: Ի՞նչ եք նախաձեռնելու:
Փոլ. Մենք էլ սկսում ենք Դետրոյտն արմատախիլ անելու քարոզարշավ:
11. Թղթակից. Ինչո՞վ կարող եք արդարացնել այն փաստը, որ Ձեր մազերը հասնում են Ձեր օձիքներին:
Ջոն. Դե, դրանք մեզ մոտ աճում են գլխից:
12. Թղթակից. Ի՞նչ եք մտածում այն դեռահասների մասին, ովքեր նմանակում են Ձեզ` կրելով «բիթլական» կեղծամներ:
Ջոն. Նրանք մեզ չեն նմանակում, քանի որ մենք կեղծամներ չենք կրում:
13. Թղթակից. Ճի՞շտ է, որ Ձեզանից մեկը ճաղատ է:
Ջոն. Իրականում մենք չորսս էլ ճաղատ ենք:
Ջորջ. Իսկ ես նաև խուլ ու համր եմ:
14. Թղթակից. Ե՞րբ եք պատրաստվում Ձեր մազերը կտրել:
Ռինգո. Երբե՛ք:
Փոլ. Ո՛չ, միայն ոչ դա:
Ջորջ. Ես երեկ եմ իմ մազերը կտրել:
Թղթակից. Հնարավոր չէ:
Ռինգո. Հնարավոր է: Դուք պետք է տեսնեիք նրան երկու օր առաջ:
15. Թղթակից. Ո՞րն է Ձեր անսպասելի հայտնիության գաղտնիքը:
Ջոն. Չգիտեմ, միգուցե եղանակից է:
16. Թղթակից. Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ Դուք Ձեզ չեք լսում համերգների ժամանակ:
Ջոն. Ոչ, մենք տանն ունենք մեր ձայնասկավառակները:
17. Թղթակից. Ի՞նչ մտածեցիք, երբ տեսաք, որ Ձեր ինքնաթիռը սկսեց ծխալ, երբ Դուք վայրէջք կատարեցիք:
Ռինգո. Առաջին հերթին փրկեք «Բիթըլզներին», կանանց և երեխաներին:
18. Թղթակից. Ռինգո, Դուք ինչ-որ քաղաքական ուժի հետ կապվա՞ծ եք:
Ռինգո. Ոչ, ես նույնիսկ չեմ ծխում:
19. Թղթակից. «Time» ամսագիրը օրերս հրապարակել էր պոպ երաժշտության մասին քննադատական հոդված: Անտեղ գրված էր, որ «Day Tripper» երգը մարմնավաճառների մասին է, իսկ «Norwegian Wood»-ը` համասեռամոլուհիների: Ի՞նչ էիք ուզում ասել այդ երգերով:
Փոլ. Մենք պարզապես փորձում ենք գրել երգեր մարմնավաճառների և համասեռամոլուհիների մասին, և միայն այդքանը:
20. Թղթակից. Ջոն, ինչպիսի՞ աղջիկներն են Ձեզ դուր գալիս:
Ջոն. Իմ կինը:
Թղթակից. Ջորջ, իսկ Ձեր դո՞ւրն ինչպիսի աղջիկներն են գալիս:
Ջորջ. Ջոնի կինը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը