Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրին կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ռուբինի» հետ խաղի վերաբերյալ (1:1):
Գրական աշխարհում ամենահեղինակավոր՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն այս տարի կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքի հետ: Հոկտեմբերի 14-18-ը ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով: Շնորհանդեսին ներկա է եղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դմիտրի Մ.-ն:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների մասին:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային նոր փաթեթ, որով առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Հոկտեմբերի 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին, ով Երևանում մասնակցում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի ևբնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդատվություններ է անցկացնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հանդիպումն սկսվել է Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գոռ Բ.-ին:
«Բորուսիա» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ «Գաբալայի» հետ պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա դաշտ:
Մոսկվայի Միությունների տանը երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար ԴմիտրիՊեսկովի դստեր նշանադրության արարողությունը, հայտնում է super.ru-ն:
SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) ընկերությունը գազատար է կառուցել Արևելյան Վրաստանում: Նոր գազատարը բացել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR Georgia-ի ներկայացուցիչների հետ Մանավի գյուղում:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, 1960 թ. ծնված Աշոտ Ե.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 09.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Վարդանանց թիվ 26 հասցում գտնվող, իրեն պատկանող չցանկապատված տարածքից գողացել են թիթեղյա տնակը` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ֆրանդիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Twitter-ի իր էջում արձագանքել է երկրի հարավ-արևմուտքում` Լիբուրնե քաղաքում այսօր տեղի ունեցած սարսափելի ավտովթարին:
ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել անգլիական «Մանչեսթեր Սիթիին» երկրպագուներին՝ վատ պահվածքի համար: Երկրպագուները «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ սուլել են Չեմպիոնների լիգայի հիմնի ժամանակ:
Այս օրերին Հայաստանը կանգնած է սահմանադրական համակարգի խորը բարեփոխումների շեմին: Բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, վեց ամիս առաջ հրապարակված հայեցակարգի հիման վրա մշակվել և ներկայացվել է գործող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Արդեն դեկտեմբերի 6-ին կանցկացվի հանրաքվե:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին եւ նրա տեղակալ Լեւոն Շահվերդյանին:
84 տարեկանում մահացել է Yves Saint Laurent նորաձևության տան համահիմնադիր ու մոդելյեր Իվ Սեն Լորանի կողակից Պիեռ Բերժեն, հայտնում է Bloomberg-ը:
Հանրահայտ WhoScored.com-ը կազմել է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Նաշվիլ քաղաքի համալսարանի տարածքում տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է տեղի Tennessean պարբերականը:
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մոնակոն» հաղթեց «Ղարաբաղին» (1:0), «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Ռուբինի» հետ (1:1), իսկ «Բորուսիան» հաղթեց «Գաբալային» (3:1):
Ժամը 16:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Երևանում անցկացվող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումի մասնակիցներին ու շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև իր հայ գործընկերներին միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած անգնահատելի օգնության համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիր: Մինչ ստորագրման արարողության մեկնարկը Հովիկ Աբրահամյանը, դիմելով ներկաներին, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս բոլոր ոլորտներում թափանցիկության և հասարակության մասնակցության դերի բարձրացմանը:
Ենթադրենք՝ ես ունեմ սեփական պետհամարանիշներով ավտոմեքենա, դրա խախտումները գալիս են իմ անունով, ու իմ ներքին խնդիրն է՝ ես կվճարեմ, թե վարորդը, բայց որ պետական պետհամարանիշներով է մեքենան ու դրա վրա կարող եմ 15 վարորդ փոխել, բոլորի կատարած խախտումների համար հո չե՞մ վճարելու:
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու 2-րդ տան բնակչուհի, 1981 թ. ծնված Նինա Կիմի Մակյանը, որը հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: