Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները Սիրիայի հարցում առաջընթաց են ապրում: Այս մասին ռուսական «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քեմերոնը հայտարարել է խորհրդարանում:
Փարիզում գտնվող բրիտանական BBC հեռուստաալիքի լրագրող Գրահամ Սաչելն այսօր չի կարողացել զսպել իր հուզմունքն ուղիղ հեռարձակման ժամանակ, հաղորդում է dailymail.co.uk-ը։
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության գանձապահ Վահե Խաթչերյանը:17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում:
«Այո և ոչ» քարոզարշավի ժամանակ այսօր Գյումրիում թեժ բանավեճ տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանի միջև: Վերջինս իշխանություններին մեղադրում էր կոռուպցիայի մեջ և կոչ արեց իշխանություններին պայքարել օլիգարխներ դեմ, ինչին ի պատասխան Սամվել Ֆարմանյանն արձագանքեց. «Քո կուսակցության ղեկավարն ո՞վ է, ասա՝ ո՞վ է»: Նարեկ Այվազյանն ի պատասխան ասաց. «Օլիգա՞րխ է»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ողջ աշխարհում փնտրել և ոչնչացնել Սինայի թերակղզում Airbus A321 օդանավի կործանման պատճառ դարձած ահաբեկչության բոլոր մասնակիցներին։ Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում, գրում է lifenews.ru-ն։
Ցանկացած երկրի զինվորական ուժերը կարող են կանխել ահաբեչությունը, եթե օգտագործեն փորձաքննություն անցած, մարդկային ռեսուրսների վրա հիմնված առաջատար ռազմական տեխնոլոգիան՝ Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան (ԱՊՏ):
Նոյեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից գողություն է կատարվել:
Նոյեմբերի 18-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցուցակը, որտեղ թռիչքների ժամանակ անվտանգության հատուկ կանոններ է պետք կիրառել: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ընկերություններից մեկին:
Իրավապահ մարմինները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայուսակ են հայտնաբերել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև:
«Օրակարգում հարցն է, թե մեր հասարակությունն ինչո՞ւ պետք է սահմանադրական փոփոխություններին ասի՝ «այո»: Թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն «այո» ասում, այդ հարցին բավականաչափ անդրադարձել ենք»:
Ռուսական ռազմանավերը, որոնք գտնվում են Միջերկրական ծովում, նոյեմբերի 17-ի գիշերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի կետերին:
Մարդը պետք է անվտանգ ու ապահովված զգա իր երկրում, իր պետության մեջ, այսինքն՝ պետք է ապահովվի մարդու իրավունքների իրականացումը: Եթե դա չի լուծվում, ապա ընդհանուր անվտանգության մասին խոսելն անիմաստ է. սահմանները պահում ենք ո՞ւմ համար: Սահմանադրության այս նախագծից մենք այդպիսի տպավորություն չենք ստանում:
«Մտավորականությունը նրա համար չէ, որ ասի՝ սա ճիշտ է, նա՝ սխալ: Մտավորականությունը բարձր է կանգնում բոլորից: Ես չեմ վախենում՝ ի՞նչ է փոխվելու, ի՞նչ չի փոխվելու, կարելի է պառլամենտական կառավարման մոդելի անցնել, կարելի է՝ նախագահականի, կարևորը՝ ինչպե՞ս ենք անելու, ի՞նչ խղճով ենք մոտենալու այդ օրենքներին և այս ժողովրդին»:
«Ռաուլը ազնվության, աշխատանքի, ֆուտբոլի նկատմամբ կրքի և պարտվել չցանկանալու օրինակ է: «Ռեալի» մարզաշապիկով Ռաուլի 16 տիտղոսները վկայում են նրա մեծության մասին: Իսկ «Ռեալի» կազմում նրա 741 հանդիպումները վկայում են այն բանի մասին, որ նա մեծագույն ավագ է եղել»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Մենք գտնում ենք, որ ներկա սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակում նոր Սահմանադրություն ընդունելու օբյեկտիվ պատճառներ չկան: Դրանով իսկ փորձ է արվում շեղել հասարակության ուշադրությունը հրատապ լուծում պահանջող հարցերից՝ սոցիալական անարդարություն, աղքատություն, արտագաղթ, ղարաբաղյան հակամարտություն և այլն:
Հինգ տարի է արդեն անցել գործընթացի մեկնարկից, և այսօր արդեն շատ տնօրեններ վերադառնում են` վերահաստատելու իրենց իրավունքը` ղեկավարել դպրոց:
Ռուսաստանը 50 մլն դոլար պարգեւ է խոստացել Եգիպտոսում կործանված A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին որեւէ տեղեկություն տալու համար
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը իր կարծիքն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի աշխատանքի մասին:
Թունիսի իշխանությունները հայտնել են խոշոր ահաբեկչական հարձակում կանխելու մասին։ Հարձակումը նախատեսված էր իրականացնել այս ամիս, գրում է gazeta.ru-ն։
Նոյեմբերի 12-ին Պանամայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը` Մեխիկո), երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ, իր հավատարմագրերը հանձնեց Պանամայի Հանրապետության նախագահ Խուան Կառլոս Վարելային, իսկ հավատարմագրերի պատճենները` երկրի փոխնախագահ ու արտգործնախարար տիկին Իսաբել դե Սենտ Մալո Ալվարադոյին:
Փարիզը ցնցած ահաբեկչական ալիքը Ֆրանսիայի սահմաններից շատ արագ դուրս եկավ եւ համակեց ամբողջ աշխարհը: Այն թերահավատությունը` թե իսլամական ծայրահեղականության տարազի տակ կիրառվող արշավանքները մնալու են սահմանափակված Միջին Արեւելյան երկրներում եւ նոր խալիֆայապետություն հաստատելու կոչված ահաբեկիչները չեն վերածվելու վերահսկողությունից դուրս եկող գործիքների, հիմնովին շրջվել է ներկա պահի դրությամբ:
Այսօր առավոտյան Թվիթերյան #rechercheParis հեշթեքի տակ մարդիկ ցավակցել են ֆրանսահայ Լոլա Ուզունյանի ընտանիքին` նշելով, որ աղջիկը գտնվել է սպանվածների մեջ:
Interfax –ը գրում է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ահաբեկչության արդյունքում:
Քննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 09.35-ից մինչև 17.00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, DDoS տեսակի համակարգչային հարձակում է կատարվել նաև մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, որի հետևանքով կայքը տևական ժամանակով արգելափակվել է:
Թեթևագույն քաշային կարգի UFS նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռուզին շտապել է հանգստացնել երկրպագուներին` հաղորդելով, որ իր առողջության հետ ամեն ինչ նորմալ է: Նոյեմբերի 14-ին UFS 193 մրցաշարում Ռոուզին պարտություն կրեց` նոկաուտի ենթարկվելով Հոլլի Հոլմի կողմից, ում պարտվեց իր տիտղոսը և որից հետո հոսպիտալացվեց:
Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ այդ մշտական «ռեւերսի» հոգեբանությունը: «Ինչո՞ւ եք դուք ցավում փարիզյան ահաբեկչության զոհերի համար: Իսկ երբ…», եւ դրանից հետո գնում է որեւէ այլ չարագործության նկարագրություն: Այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Այդ տրամաբանությամբ մենք՝ հայերս, ընդհանրապես չպիտի կիսենք որեւէ մեկի ցավը՝ պատճառաբանելով, որ 100 տարի առաջ մեր ցավը ոչ մի պետություն չի կիսել:
Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ մտադիր է Վաշինգտոն և Մոսկվա այցելել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համար։