«Ինձ հետ ամեն ինչ նորմալ է». Ռոնդա Ռոուզի
Թեթևագույն քաշային կարգի UFS նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռուզին շտապել է հանգստացնել երկրպագուներին` հաղորդելով, որ իր առողջության հետ ամեն ինչ նորմալ է: Նոյեմբերի 14-ին UFS 193 մրցաշարում Ռոուզին պարտություն կրեց` նոկաուտի ենթարկվելով Հոլլի Հոլմի կողմից, ում պարտվեց իր տիտղոսը և որից հետո հոսպիտալացվեց:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին` սիրո և աջակցության համար: Ես զգացված եմ իմ առողջության համար անհագստանալու համար, բայց ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Ինձ մի փոքր դադար է անհրաժեշտ, որից հետո ես կվերադառնամ»,- Ինստագրամում գրել է Ռոուզին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը