Բաժիններ՝

Թունիսում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թունիսի իշխանությունները հայտնել են խոշոր ահաբեկչական հարձակում կանխելու մասին։ Հարձակումը նախատեսված էր իրականացնել այս ամիս, գրում է gazeta.ru-ն։

Ինչպես հայտարարել է Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռաֆիկ Շելին, «Իսլամական պետության» գրոհայինները հարձակում են պլանավորել հյուրանոցի և պետական հաստատության վրա։

Ձերբակալվել է խմբավորման 17 գրոհային։ Նրանք պատրաստություն են անցել Լիբիայում և Սիրիայում, հստակեցրել է Շելին։

Ավելի վաղ՝ մարտին, գրոհայինները հարձակվել էին Թունիսում «Բարդո» թանգարանի վրա՝ գրավելով շենքը և պատանդ վերցնելով օտարերկրյա զբոսաշրջիկների։ Հարձակման հետևանքով 25 մարդ էր զոհվել: Հունիսին ահաբեկչություն էր տեղի ունեցել Էլ-Կանտաուի հանգստավայրում՝ Սուս քաղաքի մոտակայքում: Հարձակման հետևանքով 40 մարդ էր զոհվել, ևս մոտ 40-ը ստացել վնասվածքներ: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»։

Թարգմանությունը՝ tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս