Բաժիններ՝

«Երկրպագուները ցանկանում են հարձակողական ֆուտբոլ տեսնել»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը իր կարծիքն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի աշխատանքի մասին:

«Չեմ կարող վերջին 13 ամիսները հիասքանչ համարել: Բայց ավելի լավ է ես շատ չխոսեմ, որովհետև Լուին կարող է լսել: Ինչ-որ խոսակցություններ են փիլիսոփայության մասին: «Մանչեսթեր Յունայթեդին» փիլիսոփայություն պետք չի:

Երկրպագուները ցանկանում են հարձակողական ֆուտբոլ և գոլեր տեսնել. ահա «Մանչեսթեր Յունայթեդի» ճանապարհը: Լինգա՞րդը: Հաճելի է նրան տեսնել թիմում, երբ երիտասարդ տղան անցնում է ամբողջ ճանապարհը և լավ է գործում: Կարծում եմ, «ԲԿՄԱ»-ի հետ խաղում նա լավագույնն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում»,- ասել է Սքոուլզը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս