ՌԴ-ն 50 մլն դոլար է խոստացել A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին տեղեկության դիմաց
Ռուսաստանը 50 մլն դոլար պարգեւ է խոստացել Եգիպտոսում կործանված A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին որեւէ տեղեկություն տալու համար։
«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուսական եւ միջազգային հանրությանը՝ ահաբեկիչների ինքնությունը պարզելու գործում աջակցություն ցուցաբերելու կոչով։ Հանցագործներին ձերբակալելուն նպաստող տեղեկության համար կվճարվի 50 մլն ԱՄՆ դոլար պարգեւ»,- Gazeta-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակական կապերի կենտրոնից։
«ԱԴԾ-ն եւ ՌԴ իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում հանցագործությանը հետ կապ ունեցող մարդկանց գտնելու համար»,- ասված է ԱԴԾ տարածած հայտարարության մեջ: