«Քո կուսակցության ղեկավարն ո՞վ է, ասա՝ ո՞վ է». Սամվել Ֆարմանյանը՝ «Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցչին»

«Այո և ոչ» քարոզարշավի ժամանակ այսօր Գյումրիում թեժ բանավեճ տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանի միջև: Վերջինս իշխանություններին մեղադրում էր կոռուպցիայի մեջ և կոչ արեց իշխանություններին պայքարել օլիգարխներ դեմ, ինչին ի պատասխան Սամվել Ֆարմանյանն արձագանքեց. «Արա, քո կուսակցության ղեկավարն ո՞վ է, ասա՝ ո՞վ է»: Նարեկ Այվազյանն ի պատասխան ասաց. «Օլիգա՞րխ է»: Սամվել Ֆարմանյանը պնդեց, որպեսզի Ն. Այվազյանը հրապարակի նրա անունը՝ ասելով. ««Արթիկ» տուֆն ո՞ւմ է պատկանում, դե ասա»: Ն. Այվազյանն ասաց. «Խաչատուր Քոքոբելյանը «Արթիկ» տուֆի սեփականատերերից մեկն է, օլիգա՞րխ է»: Ս. Ֆարմանյանը հակադարձեց՝ «Ես իշխանության պատգամավոր եմ, 9-րդ Մասիվում եմ ապրում: Իսկ քո կուսակցութան ղեկավարը ամենահարուստ մարդկանցից և ամենամեծ օլիգարխներից մեկն է: Ո՞նց է դարձել սեփականատեր: Դե որ խոսում եք թալանից, մի հատ հաշիվ տուր»: Նա հորդորեց, թե պետք չէ «թատրոնում դերասաններ զգալ»՝ չնայած նրան, որ իրենք գտնվում են Գյուրիի թատրոնի շենքի դահլիճում:

Տեսանյութեր

Լրահոս