Անվտանգության ծառայությունը A321-ի կործանումն ահաբեկչությունն է համարել
Interfax –ը գրում է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ահաբեկչության արդյունքում:
«Կարելի է ասել, որ դա ահաբեկչություն է»,- ասել է նա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ խորհրդակցության ընթացքում:
Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին կործանվել էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը: Ինքնաթիտռում գտնվել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ՞