Համաձայնություն է ձեռք բերվել՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերդիուն Սինիրլիօղլուն հայտարարել է, թե նոյեմբերի 14-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:

«Ճանապարհային քարտեզ է ընդունվել: Հունվարի 1-ին կկայանա իշխող ուժի և ընդդիմադիրների հանդիպում: Դրանով սկիզբ կդրվի անցումային կառավարության ստեղծման գործընթացին՝ միջազգային հանրության անմիջական հսկողությամբ: Անցումային կառավարությունում ներառված կլինեն շահագրգիռ բոլոր կողմերը: Իսկ հաջորդ ամիսների ընթացքում կքննարկվեն նախագահ Ասադի քաղաքական ապագային առնչվող հարցեր: Մի շարք տեսակետների համաձայն՝ եթե Ասադը մնա իշխանության, ապա Սիրիայում անհնար կլինի հասնել խաղաղության»,- ասել է Սինիրլիօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30