Բաժիններ՝

Փարիզյան սրճարանի մոտ իրեն պայթեցրած ահաբեկիչը գործազուրկ անբանի մեկն էր. մահապարտի նախկին կնոջ հարցազրույցը. tert.am

tert.am-ը գրում է. Փարիզի ահաբեկիչներից Իբրահիմ Աբդեսլամի նախկին կինը որոշել է խախտել լռությունը և պատմել, թե ով էր Աբդեսլամն իրական կյանքում։

Նա The Daily Mail-ին պատմել է, որ Իբրահիմն անբան գործազուրկի մեկն էր, ով «ամբողջ օրը» մարիխուանա էր ծխում և երբեք չէր գնում մզկիթ։

31-ամյա Իբրահիմը պայթեցրել է իրեն Comptoir Voltaire սրճարանի մոտ ուրբաթ օրը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ՝ վնասվածքներ հասցնելով երեք մարդու:

Նրա կինը՝ Նիաման, պատմել է, որ իրենց 2 տարվա ամուսնական կյանքի ընթացքում մասնագիտությամբ էլեկտրիկն ընդամենը մի օր է աշխատել և օրվա ընթացքում երեք կամ չորս անգամ մարիխուանա է ծխել:

«Նրա սիրած գործողությունը մարիխուանա ծխելն էր ու քնելը: Նա հաճախ էր օրվա ընթացքում քնում։ Նա չափազանց շատ էր ծխում»,- պատմել է նա:

Անվտանգության մարմիններում աղբյուրները ենթադրություն են հայտնել, որ նա պատահաբար ավելի շուտ է պայթեցրել ռումբը՝ սարքի հետ անզգույշ վարվելու արդյունքում։

Իբրահիմի կնոջ խոսքով՝ կրոնական մոլեռանդությունն անակնկալ է եղել իր համար: Նա պատմել է The Daily Mail-ին, որ իր նախկին ամուսինը երբեք չի գնացել մզկիթ կամ աղոթել, չնայած պահում էր Ռամադան, քանի որ իր ընտանիքը պարտադրում էր նրան։ Քանի որ նա գործ չուներ, ողջ օրը տանն էր մնում՝ DVD-ներ նայելով և արաբական հիփ- հոփ երաժշտություն լսելով: Նա չէր հետևում լուրերին և չէր հետաքրքրվում քաղաքական հարցերով, նրանք տանն անգամ հեռուստացույց չունեին: Կինը պատմել է նաև, որ իրենց հարսանիքին Իբրահիմի ընտանիքը ներկա չի եղել, նրանց ընտանիքն ավելի ժամանակակից է եղել և ամեն մեկն իր կյանքով է ապրել։

2E86D19C00000578-0-image-a-9_1447776780590

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թարգմանությունը՝ tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս