 
                        ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հանձնարարել է արդյունավետորեն քննել 2008թ. մարտի 1-ի դեպքերն ու պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին
 
                                    ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հրապարակել է իր երկրորդ գնահատականը Հայաստանի Հանրապետության կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ:
Հանձնարարվել է արդյունավետորեն քննել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման պնդումների վերաբերյալ, պատասխանատտվության ենթարկել պատասխանատուներին և փոխհատուցում տրամադրել տուժածներին:
Բոլոր ազատազրկման վայրերում ստեղծել խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բողոքների ընդունման և քննման անկախ համակարգ, դատական հետապնդում իրականացնել և նշանակել համաչափ պատիժ:
Փոխել ազգային օրենսդրությունը ապահովելու դատական անկախությունը:
Հիշեցնենք, որ այս փուլում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ժնևի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կենտրոնի աջակցությամբ ներկայացրել էր այլընտրանքային զեկույց սույն ներքոնշյալ պարտավորությունների վերաբերյալ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        