Բաժիններ՝

Լիլիթը խնդրում է հարգել իր և իր ընտանիքի մասնավոր կյանքի իրավունքը

Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 25-ին ազատ են արձակվել 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երեւանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով մի քանի կալանավորվածներ, այդ թվում նաեւ «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի համակարգող, լրագրող Լիլիթ Թորոսյանը: «Ասպարեզը» փորձել է կապ հաստատել Լիլիթի կամ նրա ընտանիքի հետ:

Ինչպես «Ասպարեզի» հետ զրույցում նշել է  Արեւիկ համայնքի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը, Լիլիթը եւ նրա ընտանիքը կտրուկ չեն ուզում շփվել լրագրողների հետ:

«Գիշերը շատ ուշ ժամի Լիլիթենք վերադարձան գյուղ: Ես խոսեցի Լիլիթի հետ եւ հիմա բառացի փոխանցում եմ իր բառերը. ձեր միջոցով Լիլիթը խնդրում է իր բոլոր լրագրող գործընկերներին ու լրատվամիջոցներին առհասարակ չանհանգստացնել իրեն եւ իր ընտանիքին, հարգել իր եւ իր ընտանիքի մասնավոր կյանքի իրավունքը եւ ըմբռնումով մոտենալ ու հարգել իր խնդրանքը»,- մանրամասնել է  Արեւիկ համայնքի գոյւղապետ Գարեգին Ստեփանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031