
Հրդեհ Լճկաձոր գյուղ

Հունվարի 27-ին, ժամը 23.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի 1-ին փողոցի 3-րդ տանը րդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.52-ին, մարվել՝ 02.13-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Մ.-ին պատկանող բնակելի առանձնատան տանիքը՝ 370 քմ: