7 սննդային սովորություն մանկությունից, որոնք խանգարում են նիհարել
Kitchenmag.ru կայքը գրում է, որ մեր սննդային սովորությունները գալիս են մանկուց: Նույնիսկ գիտակցական հասակում մենք պահպանում ենք այն սննդային վարքը, որին մեզ սովորեցրել են մեր ծնողները: Իհարկե, առողջ կյանքի նորաձևությունն ու առողջ սնունդը ժամանակի ընթացքում հնարավոր է՝ դա փոփոխեն, սակայն չի փոխվում մտածելակերպը: Կայքը ներկայացրել է 7 սովորություն, որոնք մեզ խանգարում են նիհարել:
1. Կեր ամբողջը: Մեզանից ո՞վ չի լսել այս նախադասությունը՝ կեր ամբողջ ճաշը, թե չէ… Յուրաքանչյուր երեխայի մի բանով են սպառնացել, սակայն հենց այդ ժամանակ մենք սկսել ենք կորցնել հսկողությունը մեր մարմնի նկատմամբ՝ ուտելով այնքան, որքան, մեծ մարդու կարծիքով, պետք է ուտենք: Բացի դա՝ եթե չի հաջողվել ուտել ամբողջը, մենք մեղքի զգացում էինք ունենում: Այս երկու փաստերի՝ ավելի շատ ուտել և մեղքի զգացում ունենալ, ապագայում սննդային խանգարումներ ունենալու հիմքն են: Եթե դուք ծանոթ եք այս իրավիճակին, ապա աշխատեք չկրկնել մանուկ հասակի սխալները: Այդպես սննդի չափաքանակն ավելի շատ կթվա, ավելի արագ կհագենաք:
2. Կոնֆետ կեր: Եվս մեկ արտահայտություն, որով ծնողները սիրում են հանգստացնել երեխաներին: Այդպիսի սննդային սովորություններն ամրապնդվում են մեր գիտակցության մեջ, և մեծանալով՝ մենք սիրում ենք մեզ ուրախացնել դեսերտով աշխատանքային ծանր օրվանից հետո:
Սակայն ժամանակակից կյանքի լարված տեմպի պայմաններում մարդիկ չեն նկատում, որ ամեն օր չափից շատ շաքար են օգտագործում: Սակայն, ամեն դեպքում, հնարավոր է խաբել օրգանիզմին: Փորձեք կոնֆետը փոխարինել որևէ մրգով կամ մի փոքր ընդեղենով:
3. Գազավորված ըմպլիքներ: Ժամանակին երեխաները հիանում էին գազավորված ըմպելիքներով: Դրանք խմելը նրանցից շատերի մոտ սովորության է վերածվել, և մենք դեռ շարունակում ենք դրանք օգտագործել: Նորություն չէ, որ գազավորված ըմպելիքը վնասակար է օրգանիզմի համար: Բացի դրանից՝ դրանք օգտակար չեն նաև կազմվածքի համար, քանի որ նպաստում են ցելյուլիտի առաջացմանը:
4. Պոպկորն: Այս սիրելի մանկական մթերքն ասոցիացվում է կինո գնալու հետ: Այժմ, մեծ լինելով, առաջին հերթին՝ մենք ֆիլմ դիտելուց առաջ գնում ենք պոպկորն՝ քաղցր կամ աղի վիճակում: Սակայն այս տարբերակներից որն էլ ընտրեք, այն մեծ քանակով ածխաջրատներ է պարունակում: Եթե չեք կարող հրաժարել սրանից, ապա աշխատեք այն չուտել օրվա երկրորդ կեսից հետո: Իսկ եթե տրամադրվել եք սովորությունները փոխել և անցնել առողջ սննդի, որը նաև լավ կազմվածքի գրավական է, այն փոխարինեք գազարով և մի փոքր ընդեղենով:
5. Մաստակ: Նախ՝ պետք է հաշվի առնել, որ ոչ բնական բաղադրությունը չի կարող օրգանիզմը հարստացնել ոչ մի օգտակար բանով: Բացի դա՝ ծամելու ընթացքում արտադրվում է մեծ քանակով ստամոքսահյութ, ինչը վնասակար է հատկապես այն դեպքում, եթե դուք երկար ժամանակ ոչինչ չեք կերել: Երրորդ. եթե դուք նետեք մաստակը, ապա ավելի շատ սով կզգաք:
Խորհուրդ է տրվում մաստակ օգտագործել ուտելուց հետո. այն պետք է ծամել 10 րոպեից ոչ ավելի:
6. Ժառանգականություն: Գեր շատ մարդիկ բողոքում են ժառանգականությունից և ուտում բուտերբրոդ՝ պանրով ու երշիկով: Դժվար է հավատալ հաջողությանը և փոխել սննդային սովորությունները, եթե խանութում մենք ընտրում ենք նույն մթերքը, ինչ մեր մայրերն ու տատիկները, պատրաստում ենք դրանք այն նույն համադրությամբ՝ մոռանալով, որ սննդի մասին գիտությունը կանգնած չէ տեղում: Հիշեք, որ մեր ֆիզիկական կառուցվածքի վրա գեների ազդեցությունը կազմում է 25 տոկոսից ոչ ավելի, իսկ մնացածը կազմում են սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է նոր սննդային վարք ձևավորել՝ այն համապատասխանեցնելով ժամանակականից գիտական հետազոտություններին:
7. Արագ սնունդ: Չնայած արդեն վաղուց ապացուցվել է արագ սննդի վնասը՝ այդպիսի ռեստորանները շարունակում են զարգանալ ու տարածվել ողջ աշխարհում: Բայց եթե մանուկ հասակում ոչ ոք չի մտածում օրգանիզմի վրա սննդի ազդեցության մասին, ապա ավելի մեծ տարիքում այդ պահանջը պետք է հիմնական լինի: Բացի դա՝ համբուրգեր ու ֆրի ուտելով, այն համեմելով գազավորված ընպելիքներով կամ կաթնային կոկտեյլով, երեխաները շարունակում են ակտիվ շարժվել, վազել և թռվռալ, ինչը չի կարելի ասել մեծերի մասին: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր անգամ այդպիսի սնունդն օրգանիզմում պահվում է՝ որպես ճարպ ստամոքսի հատվածում: Այն նաև դանդաղեցնում է նյութափոխանակությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը: