«Հաց էինք ուտում, սկսեցին կրակել մեր վրա». Արցախում վիրավորված զինծառայողները մանրամասներ են պատմում. armlur.am
1995թ. կնքված հրադադարից հետո մինչ օրս ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել իր կողմից կնքված հրադադարի պայմանագիրը: Իսկ հատկապես վերջին օրերին ծանր ռազմատեխնիկայով սկսել են գնդակոծել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմաններն ու խաղաղ բնակավայրերը: Սեպտեմբերի 25-ին իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարված է եղել: Հակառակորդի ակտիվության հետևանքով զոհվել են շարքային զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.) և վիրավորվել 16 զինծառայող:
Երևան են տեղափոխվել վիրավորված զինծառայողներից վեցը, որոնցից չորսը գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նրանցից երկուսը վերակենդանացման, 2-ն էլ` վնասվածքաբանական բաժանմունքներում են:
ArmLur.am-ը այցելել է հոսպիտալում գտնվող զինվորներին, զրուցեց նրանցից երկուսի հետ, ովքեր, չնայած դժվարությամբ էին խոսում, սակայն մեզ հետ զրույցում մի քանի մանրամասներ պատմեցին կատարվածից: Վիրավորված զինծառայող Արկադի Մուրադյանն այժմ իրեն համեմատաբար ավելի լավ է զգում: «Գնացել էինք պալիգոններ` կրակելու: Ժամը չորսի կողմերն էր, հաց էինք ուտում, ուզում էինք շարունակել կրակելը ու սկսեցին խփել մեր վրա», – պատմել է Արկադին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝