Մարտակերտի մի խումբ մեղվաբույծներ մեթոդական օգնություն են ստացել

Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի հրավերով համապատասխան մասնագետների հետ նախօրեին Մարտակերտ է այցելել ՀՀ մեղվաբույծների ֆեդերացիայի խորհրդի անդամ Գուրգեն Հուսյանը:

ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանի ուղեկցությամբ նրանք եղել են Մարտակերտում, որտեղ շուրջ երեք տասնյակ տեղացի մեղվաբույծների հետ կիսվել են իրենց փորձով՝ ցուցաբերելով նաև անհրաժեշտ մեթոդական օգնություն:

ԼՂՀ գյուղատնտեսությքան նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում խոսվել է փոխշահավետ համագործակցության մասին, և այդ նպատակով որոշվել է ստեղծել աշխատանքները համակարգող մարմին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930