Բժշկի հապաղելու հետևանքով առողջ երեխան ծնվել է մահացած. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել նորածնի մահվան հերթական դեպքի մասին, որն այս անգամ տեղի է ունեցել Կոտայքի մարզում. առողջ երեխան ծնվել է մահացած:
28-ամյա կինը հղիության ընթացքում հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը և վերջին՝ 1 ամիս առաջ կատարված սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ պտուղը մոր արգանդում պտտվելով գտնվել է հետույքային առաջադիմության վիճակում, սակայն պտղի զարգացումը նորմալ է եղել: Բժիշկը որոշում է կայացրել ծնունդն ընդունել կեսարյան հատումով:
Սակայն բժիշկը դանդաղել է, ինչի հետևանքով սեպտեմբերի 25-ին կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավեր, իսկ ուշ երեկոյան նրա մոտ բնական ծննդաբերություն է սկսվել, ինչի հետևանքով չի կատարվել կեսարյան հատումը, և առողջ երեխան ծնվել է մահացած: