21-րդ դարում մենք չպետք է կառուցենք պատեր կամ արգելապատնեշներ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անթույլատրելի է համարել  միգրացիոն հոսքերին դիմակայելու նպատակով պատերի շինարարությունը, հայտնում է TASS-ը:

Նա կոչ է արել ԵՄ երկրներին «ավելի շատ բան անել» փախստականներին օգնելու համար՝ հիշեցնելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հին աշխարհի բնակիչները օգնություն էին խնդրում ողջ աշխարհից:

«Մենք պետք է արձագանքենք՝ հետևելով որոշակի չափորոշիչների՝ միջազգային մարդասիրական իրավունքին, մարդու իրավունքներին ու պարզ կարեկցանքին: Մենք պետք է պայքարենք խտրականության դեմ: 21-րդ դարում մենք չպետք է կառուցենք պատեր կամ արգելապատնեշներ»,- հայտարարել է Պան Գի Մունը:

Նա հիշեցրել է, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանալին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրանի ու Թուրքիայի ձեռքում է:
Նրա կարծիքով՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը պետք է քննարկման դրվի Միջազգային քրեական դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930