Բաժիններ՝

«Սևան» ՔԿՀ–ում շինարարական նյութերի միջից թմրանյութ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 23-ին` ժամը 17:30-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական
հիմնարկի աշխատակիցները բնակելի գոտում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով հիմնարկի տարածք նախապես թույլատրված, քաղաքացի Լ.Օ.-ի կողմից բերված շինանյութը զննելիս տուֆ քարի միջից հայտնաբերել են 12 փաթեթ` 34.5 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգվածի առկայությամբ, «Լիրիկա.300 գրամ» նշագրմամբ գործարանային արտադրության դեղահաբ, 5 հատ կաթեցուցիչ և 1 հատ USB կցորդ, տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացի Լ.Օ.-ն իր կողմից վարած «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնաթափքի վրանի միջնամասից ներկայացրել է 1 բջջային հեռախոս:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930