Բաժիններ՝

Ռուսաստանի մեկուսացման մեջ իմաստ չկա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանը ՄԱԿ-ի առանցքային խաղացող է ու նրա քաղաքական մեկուսացումը ոչ մի իմաստ չունի: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգը:

Դրա հետ միասին՝ նրա խոսքով  Ուկրաինայում ստեղծված իրավիճակը շարունակում է վճռորոշ դեր խաղալ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև:
«ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, որը մեզ հաջողվել էր մեծապես կառուցել Սառը պատերազմից հետո, այլևս չկա: Ընդ որում՝ այլևս չկա նաև վերադարձ Սառը պատերազմին: Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է ու միշտ ՄԱԿ-ում կարևոր դեր է խաղալու: Այդպիսով, Ռուսաստանի մեկուսացումն իմաստ չունի»,- ասել է դաշինքի ղեկավարը:

Նա հրաժարվել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե հարկավոր է մտավախություն ունենալ ռուսական ագրեսիայից Ուկրաինայում՝ հայտարարելով, թե ՆԱՏՕ-ն հիմա նախընտրում է ուշադրությունը կենտրոնացնել իրավիճակի դրական կողմերի վրա:
«Կրակի դադարեցման ռեժիմը ընդհանուր առմամբ շարունակվում է: Նոր փորձեր են ձեռնարկվում կյանքի կոչելու Մինսկի համաձայնագրերը: Այդուամենայնիվ, անորոշությունը պահպանվում է, այնպես էր մեր առաջ դեռ երկար ճանապարհ կա»,- ասել է Ստոլտենբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս