ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են նստաշրջանի օրակարգում ներառված օրենքների նախագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի պատրաստվածության վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, առաջիկա լիագումար նիստին նախատեսվում է նաեւ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930