Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանին

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ նախագահ Սամվել Կարապետյանին:
Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Ջամիլ Կարապետյանի մահվան մասին:
Նա աչքի էր ընկնում իր համեստությամբ ու աշխատասիրությամբ, հարազատներին ու ընկերներին օգտակար լինելու ձգտումով, մեծ հայրենասիրությամբ եւ անմնացորդ նվիրվածությամբ իր ժողովրդին ու ընտանիքին:

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930