
Ֆրանչեսկո Տոտտին չի խաղա նվազագույնը մեկ ամիս

Բժշկական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին բաց կթողնի նվազագույնը մեկ ամիս:
Իտալացի հարձակվողը վնասվածք է ստացել Սերիա Ա-ի 6-րդ տուրի՝ «Կապրիի» դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը և խաղացել ընդամենը 10 րոպե։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Տոտտին ստացել է աջ ազդրի վնասվածքը:
Սիրարփի Աղաբաբյան