Այց՝ հրետակոծված դիրքերի մարտական հերթափոխի զինվորներին

ԼՂՀ ՊԲ զինվորները վերադարձել են հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղաբաշխված դիրքերի մարտական հերթապահությունից: Նրանց խոսքով` դիրքերում իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հայ դիրքապահները միշտ զգոն են: Հակառակորդը սեպտեմբերի 25-ին հենց այս զորամասի պահպանության տեղամասն էր հրետակոծել: 4 զոհվածների և մի քանի վիրավորների մարտական ընկերների համար կորստի ցավը մեծ է: armentatv.am-ի փոխանցմամբ՝ զինվորները պահպանում են նաև Արցախի հյուսիսային թևի բնակավայրերի անվտանգությունը: Զինվոր հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այցելել էին նրանց: Հորդորը նույնն է` լինել ուշադիր:

Զորամասի հրամանատարը վստահեցնում է` հայկական կողմի պատասխանը միշտ լինում է ժամանակին: Ադրբեջանում հիմա սեփական մաշկի վրա են զգում իրենց սադրանքների հետևանքները: Պաշտպանության բանակի զինվորներն օր օրի կատարելագործում են սեփական կարողություններն ու զգոն հերթապահում սահմանին:

Տեսանյութեր

Լրահոս