
Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

Ոստիկանության քրեական հետախուզուևթյան գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 41 հասցեի մոտից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Էմիլ Հ.-ին, ով օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Խափանման միջոցը` կալանք:
Էմիլ Հ.-ն տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: