
Եթե մարդը մկրտված չէ, իրավունք ունի՞ խաչ կրել

– Եթե մարդը մկրտված չէ, իրավունք ունի՞ խաչ կրել:
– Խաչը թալիսման չէ, և ոչ էլ՝ զարդ: Այն նշան է քրիստոնեական դավանանքի: Ուստի ամեն մարդ, ով հավատում է Քրիստոսին, կարող է խաչ կրել: Մենք չենք մկրտվում, որ խաչ կրելու իրավունք ստանանք, այլ՝ որպեսզի Աստծու արքայությունը մտնել կարողանանք: Մկրտությամբ մեր ճակատին, սրտին, թիկունքին և բոլոր զգայարաններին մյուռոնով դրվում է խաչի նշանը, որն անջնջելիորեն դրոշմվում է մեր հոգու վրա՝ որպես Աստծուն պատկանելու նշան: Ուստի կարող եք խաչ կրել, սակայն դրանից ավելի կարևոր է մկրտությամբ Տիրոջ Սուրբ Խաչի նշանը հոգում ունենալը:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am