Բաժիններ՝

Վահան Մարտիրոսյանը գիժ չէր, նա ինչ-որ մեկին ծառայում էր․ Մարտիրոսյանից տուժած կին. 1in.am

Մինչ Ադրբեջան փախչելը հանրությանը քաղաքացիական ակտիվիստ ներկայացող Վահան Մարտիրոսյանի կողմից տուժած քաղաքացու՝ Ռուզան Մարգունու կարծիքով՝ այժմ Բաքվում գտնվող Վահան Մարտիրոսյանը երբեք էլ հոգեկան խնդիրներ չի ունեցել՝ հաշվարկված է գործել, գումարը հափշտակել և հեռահար նպատակներով հայտնվել է Ադրբեջանում:

Կայքի հետ զրույցում տիկին Մարգունին ասաց, որ գործի հետաքննությունը դեռևս շարունակվում է. «Պահանջել եմ բռնագանձել իր գույքը, վերադարձնել իմ գումարը։ Բայց տպավորություն ունեմ, թե քննիչներն ամեն ինչ անում են, որպեսզի ես ներեմ Վահան Մարտիրոսյանին»:

Ռուզան Մարգունին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նաև, որ թե՛ Վահան Մարտիրոսյանի և թե՛ նրա կնոջ ծնողները պետական պաշտոններ են զբաղեցրել, ինչից էլ ինքը հետևություն է արել, որ Վահան Մարտիրոսյանը ևս պատահական մարդ չէ և հաշվարկված է գործել. «Նրան տուժող էին ճանաչել, ես էլ խղճացի, խնդրել են՝ ընդունել եմ: Ես ասում էի՝ նա փախնելու մտադրություն ունի, բայց ոչ ոք չլսեց»,- ընդգծեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս