Սաուդյան Արաբիան զենք կմատակարարի սիրիական ընդդիմությանը
Սաուդյան Արաբիան, ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների, պլանավորում է ավելացնել զենքի մատակարարումը սիրիական երեք զինված խմբավորումներին, որոնք ձգտում են հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից զրկելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքով, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, չափավոր ընդդիմության զինված խմբավորումները կստանան նոր՝ ժամանակակից զենք, ներառյալ՝ հակատանկային սարքավորումներ:
Աջակցություն կստանան չափավոր ընդդիմության «Ջեյշ ալ-Ֆաթհ», «Սիրիայի ազատ բանակ», «Հարավային ճակատ» խմբերը:
Վերջինս նաև հայտնել է, որ արմատական «Ջաբխատ ան-Նուսրա» ու ԴԱԻՇ խմբավորումները զենք չեն ստանա:
Աղբյուրի խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ Սիրիայի չափավոր ընդդիմությունը ստանա նաև «երկիր-օդ» դասի հրթիռներ: