Արշակունյաց պողոտայում մեքենաներ են բախվել

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող քաղաքացուն, ով տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ռենո» մակնիշի 055 QQ 02 պ/հ ամբարձիչը (վարորդ Ա. Մ.) և «Մերսեդես Վիտո» մակնիշի 036 LU 67 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Գ.):

Վրաերթի է ենթարկվել 1930 թ. ծնված Հ. Վ.-ը, ով մինչ հրշեջ-փրկարարերի կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել է «Երևան» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս է գրվել:

Տեսանյութեր

Լրահոս