«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասի ջրամատակարարումը:
Մովսես գյուղն ամբողջությամբ հակառակորդի ափի մեջ է: Գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջները հարևան հանրապետությունում ևս լսելի են: Զանգակների հնչյունները մովսեսցի հավատավորներին պատարագի են կանչում, նաև ղողանջում` արտահայտելով հինավուրց գյուղի` խաղաղություն հաստատելու մեծագույն ցանկությունը: Մովսեսի հոգևոր հովիվ Տեր Աբելը հավատում է զորավոր ուժին, որ մարելու են կրակոցների ձայները, որ եկեղեցուն մոտ ապրող, գյուղի համար մարտերին մասնակցած Ղուկասի աղավնիները, ի վերջո, ճախրելու են Մովսեսի խաղաղ ու կապույտ երկնքում:
Գիշերվա լավ քունը շատ կարևոր է ոչ միայն՝ առողջության, այլև հաջորդ օրն ակտիվ և բարձր տրամադրությամբ անցկացնելու համար: Սակայն լինում են օրեր, երբ անքնության պատճառով ամբողջ գիշերն անցկացնում եք համակարգչի առջև, կամ պարզապես «հոլի» նման պտտվում եք անկողնում:
Երգի Խոսքերի և երաժշտության հեղինակը հենց երգիչն է, գործիքավորում և ձայնագրություն` Նիկ Էգիբյանի։ Տեսահոլովակի ռեժիսորն ու օպերատորը Նիկ Էգիբյանն է։
«Մենք ցանկանում ենք ստեղծել պրոֆեսիոնալ ակումբ, որն իր կառուսվածքով նման կլինի «Մանչեսթեր Յունայթեդին»: Բարեբախտաբար, ես որոշ փորձ ունեմ, որպես ֆուտբոլիստ և հույս ունեմ, օգտագործել գիտելիքներս սեփականատիրոջ դերում: Մենք ցանկանում ենք հաջողակ ակումբ կառուցել և ես մտածում եմ, որ դա մեզ մոտ կստացվի»:
Վրացի դերասան-երգիչՎախթանգ Կիկաբիձեն փողոցային երաժիշտների հետ ելույթ է ունեցել Կիևի «Լև Տոլստոյի հրապարակ» մետրոյի մոտ:
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության ենթակայության տակ գտնվող «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲԸ անձնակազմին:
Ավարտվեց Եվրո-2016-ի ընտրական փուլը: Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նվաճել է Եվրո-2016-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկուի կոչումը:
Նոյեմբերի 5–ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Անոնիմուսների երթ», որին կմասնակցեն քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքացիներ` բարձրաձայնելով իրենց պահանջները։
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2014-15թթ. «Ոսկե խաղակոշիկի» պարգևատրումից հետո հայտարարել է, որ պլանավորում է ավարտել կարիերան մադրիդյան ակումբում:
Չեմ կարող հաշվել, թե քանի անգամ է հանրությունն ինձ ամուսնացրել: Ես միշտ ասել եմ, որ երբ գա ժամանակը, ես կհայտնեմ իմ ամուսնության մասին՝ անձամբ: Ես այդ մասին կխոսեմ, կբարձրաձայնեմ: Իմաստ չեմ տեսնում թաքցնելու մեջ:
Սխտորի ապուրը, որը պատրաստվում է 50 պճեղ սխտորով, գլուխ սոխով և ուրցով, արդյունավետ կերպով պայքարում է վիրուսների, մրսածության դեմ:
2015թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:10-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում տղամարդու դիակ կա:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ դրդչի մասով առանձնացված վարույթի նախաքննությունը:
Քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները իր և ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են ավտոմեքենան, տարել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներից մեկը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Իտալացին պայմանավորվել է գերմանական ակումբի հետ 2-ամյա պայմանագրի մասին: Sport Mediaset-ի տվյալներով, պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2016թ. հուլիսին: Ենթադրվում է, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից և կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել իրենց համախոհներին, ովքեր հեռացել էին մարտադաշտից: RIA Novosti-ն, հղում կատարելով Իրաքի ուժայիններին, հայտնում է, որ ընդհանուր առմամբ՝ մահապատժի է ենթարկվել 47 զինյալ:
ԴԱԻՇ-ն ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) կարող են առնչություն ունենալ Անկարայի ահաբեկչությանը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Սիրիայում ընթացող մարտերի ժամանակ 2 իրանցի գեներալ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական «Թասնիմ» գործակալությանը:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.30-ին, ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Իսմայիլ Վ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, իր վարձակալած բնակարանի հյուրասենյակի սեղանից բնակարանատեր Վլադը գողացել է բջջային հեռախոսը:
Ռուսական գրոհիչ ինքնաթիռները ոչնչացրել են զենքի ու վառելիքի պահեստ Սիրիայի Խրայտան բնակավայրում, իսկ Իդլիբ նահանգում՝ ահաբեկիչների պատրաստման կենտրոն, այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Եվրոպայի խորհրդի ձայնը պետք է բարձր հնչի՝ կապված խոսքի ազատության խախտումների հետ, ու հարկավոր է կոնսոլիդացիա գլոբալ մակարդակով՝ պաշտպանելու այդ հիմնարար ազատությունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության բաժնից:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Վարդանանց փողոցի 15/2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը ակտիվ անդամ Դավիթ Սանասարյանը լքել է նախաձեռնության շարքերը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 14-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
Հավաքված գումարներով գնված բնակարանները վիճակահանության սկզբունքով պետք է հանձնել տնակների բնակիչներին, առանց տոկոսների՝ 10 կամ 15 տարվա ընթացքում մարելու պայմանով: Հետ վերադարձված գումարները ևս պետք է ուղղել նոր բնակարանների գնմանը: Պարտադիր պայման պետք է լինի տնակի ապամոնտաժումը և տարածքի հանձնումը: Մեզ համար ամենադժվարը, կարծում եմ, առաջին 100-150 բնակարանի գնումը կլինի, որից հետո գործընթացը կստանա ձնագնդի էֆեկտ:
Ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ NBA-ի նախկին աստղ, 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը, հայտնաբերվել է Լաս Վեգասից ոչ հեռու գտնվող հասարակաց տներից մեկում անգիտակից վիճակում, հայտնում է Reuters-ը:
Հոկտեմբերի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 17-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև: