Վախթանգ Կիկաբիձեն փողոցային երաժիշների հետ ելույթ է ունեցել Կիևի մետրոյի մոտ
Վրացի դերասան-երգիչՎախթանգ Կիկաբիձեն փողոցային երաժիշտների հետ ելույթ է ունեցել Կիևի «Լև Տոլստոյի հրապարակ» մետրոյի մոտ:
Ելույթի համար Կիկաբիձեն հագել է ինքնաթիռի կապիտանի համազգեստ, իսկ նրան ձայնակցել են բորտ-ուղեկցորդուհիների համազգեստ հագած երգչուհիներ:
Համերգն ուղեկցվել է վրացական կրակոտ պարերով, հայտնում է korrespondent.net-ը:
Հայտնի երգչին լսելու համար հավաքվել է մի քանի տասնյակ անցորդ, ովքեր ջերմորեն են արձագանքել Կիկաբիձեի ելույթին: