Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը մահապատժի է ենթարկում դասալիքներին

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել իրենց  համախոհներին, ովքեր հեռացել էին մարտադաշտից: RIA Novosti-ն, հղում կատարելով Իրաքի ուժայիններին, հայտնում է, որ ընդհանուր առմամբ՝ մահապատժի է ենթարկվել 47 զինյալ:

«ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել խմբավորման 47 անդամի այն բանի համար, որ նրանք մարտի դաշտից փախել էին Բայջի»,- գործակալությունը մեջբերել է բանակային պաշտոնյայի հայտարարությունը:
Հոկտեմբերի 14-ին Իրաքի բանակը շիա աշխարհազորայինների աջակցությամբ հարձակում էր գործել երկրի հյուսիսում գտնվող Բայջի քաղաքի վրա, որը գտնվում է Մոսուլից 150 կմ հեռավորության վրա:
Բայջիի հարևանությամբ գտնվում է երկրում խոշորագույն նավթավերամշակող գործարաններից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031