Ի՞նչ հանձնարարականներ է տվել ԼՂՀ քաղաքաշինության նախարարը

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության ենթակայության տակ գտնվող «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲԸ անձնակազմին:

ԼՂՀ քաղաքաշինություն նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ «Ջրամատակարարում և ջրահեռացում» ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը ներկայացրել է ոլորտի խնդիրներն ու ձեռբերումները, բարձրացրել համակարգին առնչվող հարցեր:

Կ. Շահրամանյանը ծանոթացել է համակարգի խնդիրներին, տեղում տվել հանձնարարականներ, նախանշել հետագա անելիքները` աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Նախարարն ընդգծել է, որ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, այդ նպատակով պետք է նոր սխեմաներ մշակվեն, վերազինվեն բոլոր տեղամասերը, հաճախակի իրականացվեն ստուգումներ, մաքրեն ու ախտահանեն ջրերը:

Խորհրդակցության ավարտին շրջանների ու տեղամասերի պատասխանատուները նախարարին են ներկայացրել համակարգին ու բնակչությանը հուզող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031